Ու՛ժ տուր ինձ,ի՛մ հող,որ դառնամ քեզ պահող,
Որ պայթող արկերից աչքերիցս հուր չգա:
Տեր քեզ հավատում,իմ խոնավ խրամատում
Աղոթում եմ՝ օգնի՛ր՝չկորցնեմ ինձ,չթողնեմ,
Որ ինձ մահվան տեսիլքը վախեցնի:
Պատերազմը չի հարցնում ո՛չ քո տարիք,ո՛չ կյանքի կարիք
Փամփուշտի համար էլ մեկ է թե՛ սեր,թե՛ ընտանիք:
Մինչև վերջ պիտի մնամ,կրակին այս դիմանամ
Ոչ մի թիզ էլ չե՛մ տալու իմ հողից:
Մինչև վերջ պիտի կռվեմ,
պետք լինի պիտի վառվեմ ու վերածնվեմ նորի՜ց...
Մինչև վերջ հանուն կյանքի ու հանուն երազանքի
Սեփական արյան գնով էլ ես Քեզ կպահեմ...
Շու՛նչ տուր ինձ,հերո՛ս,անցյալից վառ փարոս,
Որ քո օրինակով ու հոգով քո վարակվեմ:
Կա մի նպատակ՝ թշնամուն տալ ապտակ,
Որ նորից չփորձվի մոտենալ այն սահմանին,
Որ տղերքի արյամբ է սահմանվել…
Կռվի փորձ չունեմ,
բայց սիրտս՝ մի նոր զենք,որ չունի ոչ մեկ…
Իմ Արցախ դու ճշմարիտ ես.
հետ չեմ տա քեզ, երբե՛ք:
Մինչև վերջ պիտի մնամ,կրակին այս դիմանամ
Ոչ մի թիզ էլ չե՛մ տալու իմ հողից:
Մինչև վերջ պիտի կռվեմ,
պետք լինի պիտի վառվեմ ու վերածնվեմ նորի՜ց...
Մինչև վերջ հանուն կյանքի ու հանուն երազանքի
Սեփական արյան գնով էլ ես Քեզ կպահեմ...
Ու՛ժ տուր ինձ,ի՛մ հող...